Նորություններ

«Դեղին Արտույտ» մանկապարտեզում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Վարպետների քաղաք» տոնավաճառը։

03 Դեկտեմբեր 2017 / Կողմից
 (Նկար: )

Սուրբ ծննդյան նախօրեին ակամա ուզում ես բարեգործությամբ ու լույսով լցնես աշխարհը։ Տարածքը, որը վարձակալվել է, նախատեսված է վալդորֆյան մանկապարտեզի 3-րդ խմբի 10 երեխայի համար։ Այն կարիք ունի կահույքի, սպասքի ու այլ մեթոդիկ իրերի։ Տոնավաճառը նախատեսված էր նոր կազմավորվող խմբի կարիքները հոգալու համար։

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակցեցին տոնավաճառին և իրենց ներդրումն ունեցան այդ խմբի կայացման գործում։ Հյուրերի շարքում էին նոր ծնողներ, դեսպանատների աշխատակիցներ, բարեկամներ, ովքեր միշտ մեր կողքին են։ Նրանց ուժերով փորձում ենք ստեղծել մի լուսավոր ու տաք անկյուն, ինչի կարիքն այսօր շատ ունենք։

 

 

 

 

 

 

 

Գրել մեկնաբանություն