Նորություններ

ԼԵԳԵՆԴԱՐ HENNESSY ՏԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲՐԵՆԴ ԱՄԲԱՍԱԴՈՐ ԺԱՆ ՄԻՇԵԼ ԿՈՇԵՆ

15 Դեկտեմբեր 2017 / Կողմից
 (Նկար: )

Դեկտեմբերի 13-ին Երևանում լեգենդար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Ժան-Միշել Կոշեի այցի շրջանակում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած հատուկ հայաստանյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ճաշկերույթ-համտեսը:

                                                                                                                                                                                            

HENNESSY տան բրենդ-ամբասադոր Ժան-Միշել Կոշեն միջոցառմանը հանդես եկավ բացառիկ վարպետության դասընթացով, որի ժամանակ պատմեց Hennessy տան ժառանգության գաղտնիքների և  հարյուրամյա ավանդույթների մասին, ԶԼՄ-ին ծանոթացրեց կոնյակի ստեղծման փուլերին և օգտագործման մշակույթին:

Ժան-Միշել Կոշեի հետ հանդիմպան ընթացքում մասնակիցները համտեսեցին կոնյակի գնահատողների շրջանակում ամենահայտնի, մշտապես բարձր գնահատանքի արժանացող  HENNESSY կոնյակները՝ V.S. (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale)  և X.O. (eXtra Old) և փորձարկման, կարծիքների փոխանակման միջոցով ճանաչեցին ու բացահայտեցին HENNESSY-ի առեղծվածը:

 Ներկայացնելով կոնյակի արարման գործըթնացը՝ Ժան-Միշել Կոշեն մանրամասնեց.

«Ամեն տարի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հավաքում ենք բերքը և ստանում խաղողի հյութ: Հետո սկսվում է  ալկոհոլային պերմենտացիայի գործընթացը՝ հատուկ խմորիչի ավելացման միջոցով, որը չեզոքացնում է շաքարը և ստեղծում ալկոհոլ: 7 օր հետո հայտնվում է  ալկոհոլային պերմենտացիայի առաջին արդյունքը՝ կոնյակի համար օգտագործվող գինին: Մենք կոնյակը պատրաստում ենք սպիտակ գինուց, որն անցում է կրկնակի թորման գործընթաց և արդյունքում ստանում ենք կոնյակի սպիրտը՝ eau de vie-ն: Այնուհետև այն պահպանում ենք տակառներում և հնեցումից հետո խառնում տարբեր սպիրտերը՝ ստեղծելով համապատսխան համաբույլը: Միայն կրկնակի թորման փուլից և նվազագույնը երկամյա հնեցումից հետո ստացված սպիրտը կարող է Hennessy կոնյակի մաս կազմել»:

Ժան-Միշել Կոշեն հատկանշում է, որ կոնյակի համար օգտագործվող գինին ունի մեծ թթվայնություն  և  ալկոհոլային ցածր տոկոս՝ 8-10%,  ի տարբերություն  բրենդիի, որի արտադրման համար օգտագործվող գինիները պարունակում են  ալկոհոլի մեծ չափաբաժին:

Շարունակելով խոսել կոնյակի ստեղծման փուլերից՝  Ժան-Միշել Կոշեն պատմեց, որ երկրորդ փուլը թորումն է, որի միջոցով ջուրն առանձնացնում են ալկոհոլից, քանի որ  հիմնական և անհրաժեշտ համային հատկանիշների կրողը հենց ալկոհոլն է:  

«Թորման գործընթացը տեղի է ունենում փոքր տնակներում, որտեղ մարմանդ կրակի վրա  եռացնում ենք գինին և ալկոհոլային գոլորշների հեռացման արդյունքում անջատում ենք խմիչի երեք բաղադրիչները՝ «սիրտը», «գլուխը» և «պոչը»: Սակայն օգտագործում ենք միայն «սիրտը», քանի որ  ալկոհոլային կոնցենտրացիան լավագույնս դրսևորվում է հենց «սրտում»»:

 

Իսկ Hennessy կոնյակների հնեցումը տևում է տասնամյակներ և նույնիսկ դարեր: Կոնյակի սպիրտները պահվում են Hennessy-ի տան կիսամութ մառաններում, հասունանում  Լիմուզին անտառի դարավոր կաղնիներից պատրաստված տակառներում:

 HENNESSY տան բրենդ-ամբասադոր Ժան-Միշել Կոշեն տեղեկացրեց, որ Hennessy կոնյակի մաս կարող են դառնալ  միայն Ֆրանսիայի 4 շրջանների՝ Բորդերիի, Ֆան Բուայի, Գրանդ Շամպայնի և Փըթիթ Շամպայնի  խաղողի այգիների բերքից ստացված կոնյակի սպիրտը: Անգերազանցելի և անկրկնելի խաղողն աճում է հենց  այդ շրջաններին բնորոշ կավահողերով այգիներում:

 

Իսկ այն հարցին, թե կոնյակն ինչու է համարվում թանկ խմիչք, Ժան-Միշել Կոշեն պատասխանեց, որ դա բնական է, քանի որ այն երկար ճանապարհ է անցնում, և 9 լիտր գինուց  ստացվում է  ընդամենը 1 լիտր կոնյակ: 

Ժան Միշել Կոշեն ծնվել է 1952 թվականին Տոկիոյում: Իր մանկությունը նա անցկացրել է մի շարք երկրներում` Վիետնամ, Սինգապուր, Մալայզիան և Մադագասկար:

Վերջին 32 տարիների ընթացքում Ժան Միշել Կոշեն աշխատել է գինիների և ոգելից խմիչքների արդյունաբերության ոլորտում: Արդեն 23 տարի է նա հանդես է գալիս որպես Hennessy տան բրենդ-ամբասադոր: 2000թ.-ից որպես Hennessy տան բրենդ-ամբասադոր, Կոշեն իր ժամանակի մեկ քառորդը ծախսում է ճանապարհորդության վրա՝ այդպիսով շփվելով  աշխարհի տարբեր ծայրերի կոնյակի սիրահարների հետ և նրանց ներկայացնել Hennessy տան ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը:

 

 

ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԼԵԳԵՆԴՆԵՐ  ՍՏԵՂԾԵԼՈՎ

 Համաշխարհային կոնյակագործության լեգենդ HENNESSY տունն ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած եզակի ընկերություններից է: Այն երկու դարից ավել է ինչ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողն է: 

HENNESSY տան պատմությունը սկսվել  է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսիին բախտ է վիճակվում  փորձել բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանասիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվում է Ֆրանսիա և հենց Կոնյակում է հիմնադրում իր փոքրիկ բիզնեսը: Ռիչարդ Հենեսին աշխարհին նվիրեց խմիչքի նոր տեսակ «կոնյակ» անվանումով:  HENNESSY տան շնորհիվ է, որ «կոնյակ» բառը սկսվեց շրջանառվել եվրոպացիների բառապաշարում ոչ թե որպես քաղաքի անվանում, այլ որպես խմիչք:

Արդեն XIX դարի երկրորդ կեսերին HENNESSY տան ներկայացուցիչ Մորիս Հենեսին հեղաշրջում է մտցնում կոնյակի աշխարհում՝ առաջարկելով կոնյակների գնահատման նորարարական մոտեցում: Նա սկսում է իր կոնյակները դասակարգել հնեցման հիմքով. մի դեպքում որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը, մյուս դեպքում հնեցումը բնութագրելով լատինական տառերով՝

 

  • V.S. (Very Special. կոնյակի սպիրտ, հնեցված առնվազն 2,5 տարի),
  • V.S.O.P. (Very Superior Old Pale. ոչ պակաս, քան 4 տարի),
  • X.O. (eXtra Old. ոչ պակաս, քան 6 տարի):

 

Ֆրանսիայում կոնյակի սերտիֆիկացում իրականացնող «Կոնյակի ազգային միջմասնագիտական գրասենյակը» այսօր էլ կիրառում է գնի և որակի այն ստանդարտները, որոնց հեղինակն է Մորիս Հենեսին:

 

 

 

 

 

Գրել մեկնաբանություն