Նորություններ

Գագիկ Գինոսյան. վստահ եղեք՝ վաղը երդվելու ենք Լեոնիդի շիրիմին եւ թքելու ոմանց շիրիմներին

28 Նոյեմբեր 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author), Տիգրան Մադոյան (photographer)
 (Նկար: )

Օրերս Լեոնիդ Ազգալդյանի 75-ամյակին նվիրված համերգի ավարտին մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն ասաց.

«Մի քանի շաբաթ առաջ բոլորս գնացինք Մխիթար Սպարապետի գերեզմանին երդվելու: Սպարապետի օր էր: Մի օր Լեոնիդի օր է լինելու, որովհետեւ Լեոնիդը հենց հայրենատիրության օրն է ծնվել:

Բայց մենք, որ գնացինք Մխիթարի շիրիմին երդվելու, ճանապարհին, կներեք, թքեցինք Տեր Ավետիսի շիրիմին: Չնայած  Ամենայն Հայոց  կաթողիկոսը ներեց Տեր Ավետիսին իր դավաճանությունը, որ թուրքերին հանձնեց Հալիձորը եւ մեծ ու փոքր, մեր ու մանուկ մորթեցին, եւ հետո նաեւ Մխիթարին գլխատեցին, բայց 300 տարի անց, միեւնույն է, մենք գնում ենք Մխիթարի շիրիմին:

Վաղը, եթե այսօր էլ ,մենք պալատներում չենք հռչակում Լեոնիդին հերոս, վստահ եղեք՝  վաղը երդվելու ենք Լեոնիդի շիրիմին եւ թքելու ոմանց շիրիմներին: Պատմությունը անողոք է եւ ոչինչ չի ներում»:-ասաց Լեոնիդ Ազգալդյանի զինակից Գինոսյանը՝ հավելելով. «Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու, ոչ ոք չգիտի, թե վաղն ում շիրիմին ենք թքելու: Թող այսօր վայելեն»:

Հ.Գ. Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը զոհվել է մարտի դաշտում, 1992 թ. հունիսի 21-ին:

Լեոնիդ Ազգալդյանին մինչ օրս ՀՀ Ազգային հերոսի կոչում չի շնորհվել: 

The author

Ազա Սարգսյան

The author

Տիգրան Մադոյան

Գրել մեկնաբանություն