Նորություններ

Անվճար առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար

17 Հոկտեմբեր 2017 / Կողմից
 (Նկար: )

Անվճար առցանց դասընթացներ մշակույթի կառավարիչների համար Եվրոպայի լավագույն փորձագետների կողմից

Մշակութային և ստեղծարար ոլորտների մասնագետները կարող են մասնակցել Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի կողմից մշակված և եվրոպացի փորձագետների կողմից դասավանդվող առցանց դասընթացներին՝ Ռազմավարության մշակում, Շահերի պաշտպանություն և Ստեղծարար Եվրոպա թեմաներով։

Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է մի քանի կարճ հոլովակից, որոնց հաջորդում են գործնական խորհուրդները և օրինակները։ Դասընթացի ավարտից հետո Դուք կարող եք ստանալ վկայական։ Դասընթացները հասանելի են ութ լեզվով (հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն և ադրբեջաներեն) և ներառում են մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտում եվրոպական լավագույն փորձը։

Դասընթացին մասնակցելու և վկայական ստանալու համար Դուք պետք է ընտրեք ձեր նախընտրած թեման ծրագրի կայքէջում https://www.culturepartnership.eu/en/publishing/online-learning, ուսումնասիրեք դասընթացի նյութերը և ճիշտ պատասխանեք թեստի հարցերին։ Այս պահին հայքում հասանելի է 14 դասընթաց՝ 8 լեզուներով:

Առցանց դասընթացները, թեսթը եւ վկայականը լիովին անվճար են:

                                                                                                                
Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային և ստեղծարար արդյունաբերությանը և մեծացնել դրանց ներդրումը սոցիալ-տնտեսական զարգացման մեջ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Դասընթացների մասին ավելին իմանալու համար այցելեք www.culturepartnership.eu կայքէջը կամ գրեք [email protected] հասցեին։

 

Գրել մեկնաբանություն