Նորություններ

Oriflame Fashion Awards 2017-ի մրցանակակրի անունն արդեն հայտնի է

20 Սեպտեմբեր 2017 / Կողմից
 (Նկար: )

 Սեպտեմբերի 16-ին և 17-ին մայրաքաղաքի պատմամշակութային վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում, կայացավ նորաձևության և գեղեցկության ամենասպասված միջոցառումը՝ Oriflame Fashion Weekend 2017-ը: Արդեն ավանդույթ դարձած Oriflame Fashion Weekend-ի ժամանակ հանրությանն իրենց նոր հավաքածուներով ներկայացան հայազգի 30 ճանաչված և սկսնակ դիզայներ-մոդելավորողներ, որոնց թվում էին հիմնադիր դիզայներ- մոդելավորողներ Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը, Ֆաինա Հարությունյանը, Արևիկ Սիմոնյանը, Միկա Դանիելյանը, հայազգի ճանաչված դիզայներներ Վիգէն Տէրտէրեանը ԱՄՆ-ից և Արմինե Օհանյանը Ֆրանսիայից:

«Օրիֆլեյմ շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով մեր դիրքորաշմանը՝ ձգտում ենք գեղեցիկը դարձնել հասանելի բոլորի համար: Ուրախ ենք, որ հանդիսանում ենք նորաձևության այսպիսի գեղեցիկ հարթակի հիմնադիրը: Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով փորձում ենք նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին, կատարել իրենց առաջին քայլերը, գնալ իրենց երազանքի հետքերով և փայլել նորաձևության ոլորտում»,-իր խոսքում նշեց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը:

Արդեն երկրորդ տարին է` «Oriflame Fashion Weekend» նախագիծն ունի նաև մրցութային մաս, որին մասնակցում են սկսնակ դիզայներներ: Իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորությունից բացի, նրանցից լավագույնի համար սահմանված է հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award: Շոու-ցուցադրությունների ավարտին հայտարարվեցին Oriflame Fashion Weekend 2017-ի մրցութային մասի հաղթող դիզայներների անունները: «Օրիֆլեյմ» շվեդական ընկերության ղեկավարության կողմից Oriflame Fashion Award մրցանակը շնորհվեց սկսնակ դիզայներ Վարդուհի Բարսեղյանին՝ որպես մրցանակ հանձնելով 1000 եվրո և ընձեռելով հնարավորություն շարունակելու իր աշխատանքը, ստեղծելու նոր գործեր:

Oriflame Fashion Weekend 2017-ին Վարդուհի Բարսեղյանին ներկայացել էր իր առաջին՝ Victorian Symbolism ; հավաքածուով, որը ստեղծելիս ոգեշնչվել է վիկտորիանական շրջանի նկարիչ Gabriel Dante Rossetti-ի նկարներից և այդ շրջանում եղած ձեռագործության՝ մաքրամե տեսակի նմուշներից։ 

Օրիֆլեյմ» ընկերության պաշտոնական կայքում հայտարարած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ երկրորդ մրցանակակիրը սկսնակ դիզայներ Հակոբ Շահինյան էր: Oriflame Fashion Weekend 2017- ին Հակոբ Շահինյանը ներկայացել էր իր «Սաշա» հավաքածուի երկրորդ մասը: Այն զինվորական ոճի և կանացի նուրբ դետալների համադրություն է, կոնտրաստ կոպիտի և նուրբի, սիրո և պատերազմի: «Օրիֆլեյմ» ընկերությունը դիզայներին կաջակցի իր հաջորդ շոու-ցուցադրության կամ ֆոտոսեսիայի մոդելների կերպարների ստեղծման հարցում:

«Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության Oriflame Fashion Weekend նախագիծն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի մասն է կազմում, որի նպատակներն են խթանել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացումը, ստեղծել նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ հայ դիզայներ- մոդելավորողների համար, բացահայտել նորահայտ տաղանդների և աջակցել նրանց գործունեությանը, նպաստել հայկական նորաձևության տարածմանը: 

 

Գրել մեկնաբանություն