Նորություններ

աշխարհի ամենաերկար զիփլայնը ՝ 2770 մ երկարությամբ կգործարկվի մյուս տարի

24 Օգոստոս 2017 / Կողմից
 (Նկար: )

Օգոստոսի 19-ին «Յելլ էքսթրիմ Պարկը» տոնեց իր ծննդյան 2-րդ տարեդարձը, որին  մասնակցեցին  Արամ Mp3-ին, «Նեմրա» ռոք խումբը իրենց  խենթ կատարումներով և պարային ռիթմերով, Հայկ Պետրոսյանը «Սթենդ ափ» քոմեդի շոուով,  DJ Beatman-ը, իսկ միջոցառումը վարեց Արսեն Գրիգորյանը: Միջոցառմանը  նաև էքսթրեմալ խաղեր, քվեստեր և այլ հետաքրքիր  անակնկալներ տեղի ունեցան:

Անդրադառնալով «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի  գործունեության  երկու տարիների ձեռքբերումներին՝ «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը նշեց.

«Այսօր մենք նշում ենք «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի  երկու ամյակը:   2015 թվականին,  երբ նոր սկսեցինք մեր գործունեությունը,  բավկանաչափ ռեսուրսներ ծախսեցինք միայն բացատրելու համար, թե ինչ է զիփլայնը և էքսթիրմն ընդհանրապես: Այժմ  մենք արդեն շուկա ենք ստեղծել և միայն ուրախ ենք, որ Հայաստանում բացի մեզանից այլ զիփյալներ ևս կառուցվում են, և զարգանում են նաև այլ տարածքներ:  Սկսելով զիփլայնով, աստիճանաբար ընդլայնեցինք մեր ծառայությունները: Փորձեցինք ցույց տալ, որ  հնարավոր է  ստեղծել աշխատանք այնտեղ,  որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ: Այս ընթացքում շատ փոփոխություններ ենք իրականացրել պարկի ներսում. զիփլայնի տարածքում  բարելավվել են արահետներ, ավելացվել են առաջին բուժօգնության տուփեր,  և շուտով նաև կշահագործվեն գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծեր: Եվ իհարկե, նախաձեռնեցինք մեգա պրոյեկտ՝ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը»: 

Լրագրողների այն հարցին, թե երբ պատրաստ կլինի  աշխարհի ամենաերկար զիփլայնը  և կառուցման ընթացքում, որոնք են ճարտարապետական հիմնական խնդիրները, «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի  գլխավոր ճարտարապետ Դերիկ Գրիգորյանը պատասխանեց.

«Մենք ունենք երկու տեսակի խնդիրներ. առաջինը  ինժեներական տեսակի խնդիրներն են, որ գոյություն ունեն, մյուսը՝  visibility study-ն է, որը տեղանքի  ընտրելու  գործընթացն է: Այն բավականաչափ բարդ գործ է: Երբ ընտրում ենք երկու կետը, դրանք պետք է միացնենք իրար, այնուհետև անհրաժեշտ է տեսնել  այդ տվյալները համապատասխանում են, թե ոչ:  Այսինքն պետք է տեսնենք այդ նախագիծը:  Նախագիծը սկզբում վիրտուալ է իրականացվում, տեսնում ենք ստացվում է, թե ոչ: Չստացվելու դեպքում նորից  ենք փորձարկում: Այս կետը, որը հիմա տեսնում ենք և ուր գտնվում ենք, չորրորդն է, որտեղ իրականցրել են այս բոլոր փուլերը: Այդ ընթացքում համագործակցել ենք և´ տեղական ինժեներական ընկերությունների, և´ վրացական, և´ եվրոպական, այժմ արդեն նաև ամերիկյան ընկերությունների հետ»:

Ի պատասխան լրագրողների հարցին «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը հավելեց.

«Նախնական նախատեսված 2680 մետր երկարությունը, այժմ կետերի փորձարկման արդյունքում դարձել է  2770 մետր, որն իր հերթին նոր ճարտարապետական խնդիրներ է բերել:  Այսինքն այն աշխատանքը, որը կատարել էինք մինչև օրս, նորից պետք է իրականացնենք:

 

 Բայց արդեն ունենք հստակություններ աշխատանքում և ճոպանների հետ կապված: Այս աշտարակը կառուցված է տեխնիկական ճոպանի համար, որն անցկացնելու ենք:  Այն ճարտարագիտական աշխատանքները, որոնք  տարվել են, պետք է վիզուլ փորձարկվեն և ըստ դրա վերջնական տեսք կունենան այս կառույցները: Քանի որ մենք գտնվում ենք հիմնական մեր տարածքից 400 մետր հեռավորության վրա, ուստի պետք է լուծենք  նաև խնդիր, թե մարդիկ ինչպես մեր հիմանական կետից այստեղ տեղեփոխվեն:  Տրանսպորտային միջոցներից մեկը լինելու է զորբը, մյուսի մասին ավելի ուշ կտեղեկացնենք: Հաշվի առնելով այս ամենը՝ աշխարհի ամենաերկար զիփլայնը վերջնական շահագործման կհանձնվի հաջորդ տարի»:

 

Տիգրան Չիբուխչյանը այս տարիների ձեռքբերումներից է համարում այն, որ Ենոքավան համայնքում կարողացել են  ստեղծել պայմաններ, որ  համայնքի բնակիչները լինեն մրցունակ աշխատաշուկայում:  Տիգրանի կարծիքով բնակիչներն արդեն սկսել են գիտակցել, որ եթե ցանկանում են աշխատել սպասարկման ոլորտում, պետք է տիրապետեն օտար լեզուների, շինարար դառնալու համար պետք է պրոֆեսիոնալ լինեն:  Մասնագետների ապահովաման խնդիրը լուծելու համար տարբեր քայլեր են ձեռնարկվում, որոնցից մեկը Դիլիջանի պետական քոլեջի հետ համագործակցությունն է:

Զրուցեցինք նաև Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Անտոնյանի հետ, ով պատմեց  «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի   հետ համագործակցության մասին.

«Համագործակցության նախադրյալներ դեռ վաղուց կային: Քանի որ մենք քոլեջում պատրաստում ենք զբոսաշրջության, սպասարկման կազմակերպման մասնագներ, խոհարարներ, «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի  և «Ապագա ռեսորթի»  հետ  քննարկեցինք  և սահմանեցինք համագործակցության ձևաչափ, որի համաձայն մեր ուսանողները  այստեղ գալիս են  պրակտիկայի, փորձ են ձեռք բերում և ստանում հետագայում աշխատանքի անցնելու հնարավրություններ և հեռանկարներ:  Նրանց առաջարկով  մենք  ներդրեցինք  նաև խոհարարների, մատուցողների և սպասարկման ոլորտի մասնագետների՝ զբոսավարների, ուղեկցորդների վերապատրաստման նոր կարճաժամկետ ծրագրեր: Նախաձեռնությունը նոր է, բայց լինելու է երկարատև և շարունակական»:

 

 «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան միջոցառման գլխավոր հովնավորն էր «Կոնվերս Բանկ» ընկերությունը: 

Գրել մեկնաբանություն