Նորություններ

Երևանում ներկայացվել են Շերոյան թիթեռնիկները

06 Հուլիս 2017 / Կողմից

Radio Azalian զրուցել է հեղինակի` Գեղամ Շերոյանի հետ:

Երբ եք սկսել զբաղվել այս գործունեությամբ ու ինչպես?

Հրավիրված եմ եղել միջոցառման,որի ժամանակ հագուստս պահանջում էր որևէ աքսեսուար և որոշեցի ինքս պատրաստել հագուստիս համապարասխան թիթեռնիկ։ Արդեն կես տարի է ինչ զբաղվում եմ թիթեռնիկների աշխատանքով։ Ինչ գործունեություն եք ծավալել Մոսկվայում? Մոսկվայում ստեղծել եմ Շերոյան պարային խումբը,որը ղեկավարում եմ ես։ Դրա հետ մեկտեղ համագործակցում եմ Մոսկվայում գործող <> International Fashion Day միջազգային նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանի հետ։

Ինչու որոշեցիք նաև Հայաստանում ներկայանալ?

Մեծ ցանկություն ունեմ,որ իմ ձեռքի աշխատանքները կրեն նաև հայաստանում իմ հայրենակիցները։ Եվ ինչու Շերոյան թիթեռնիկները ճանաչված չլինեն իմ երկրում։

Ինչ պլաններ կան առաջիկայում?

Այժմ համագործակցում եմ դիզայներ՝ Մակարյան Սաթենի հետ։ Մեծ ցանուկություն ունենք ստեղծել յուրաքանչյուր թիթեռնիկին համապատասխան ժիլետներ։ Որտեղ գտնենք ձեր հեղինակած թիթեռնիկները?

Խորենքցի 15, Էլիտ պլազա 4 րդ հարկի հասցեյում գտնվող Մանուկ Ալեքսանյանի խանութ սրահից կարող եք նաև ձեռք բերել Շերոյան թիթեռնիկները։ Ավելացնեմ,որ կան նաև Շերոյան ֆեսբուքյան և ինստագրամյան էջեր,որտեղից նույնպես կարող եք ձեռք բերել ձեր նախընտրած թիթեռնիկները։

Գրել մեկնաբանություն