Նորություններ

Ռադիոյի օրը՝ #DiliRadio-ի հետ

08 Մայիս 2017 / Կողմից
 (Նկար: )

Մայիսի 7-ը՝ Ռադիոյի միջազգային օրը նշվեց նաեվ Դիլիջանում։ Դիլիռադիոյի պատանեկան թիմը կազմակերպել էր ինտերակտիվ համայնքային միջոցառում՝ Դիլիռադիոն լսելի դարձնելով քաղաքի հենց սրտից եվ հղելով հյուրերի շնորհավորական խոսքերը ռադիոյի ուղիղ եթերից։

Դիլիռադիոն առցանց ռադիոհարթակ է, որի ողջ աշխատանքային գործունեությունը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ։ Հարթակը տրամադրվել է «Microwav Radio without Borders South Caucasus» ծրագրի շրջանակներում։

Մեդիա ծրագիրը համարվում է Դիլիջանի համայնքային կենտրոնի սոցիալական ծրագրերից մեկը։ Պատանիները ռադիոյի միջոցով փորձում են բնակիչներին ավելի իրազեկված դարձնել իրենց համայնքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Գրել մեկնաբանություն