Նորություններ

Խոսովի արգելոցում էկոտուրիստների համար այցելուների կենտրոններ են գործում

01 Մայիս 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author), Ժիրայր Ոսկանյան (photographer)
 (Նկար: )

 

Հայաստանում  էկոտուրիզմի խթանման եւ կարեւոր տարածքների պահպանման համար որոշակի շահույթ ապահովելու նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) աջակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խոսրով» եւ «Գառնի» տեղամասերում վայրի բնության եւ էկոտուրիզմի սիրահարների համար գործում են այցելուների կենտրոններ, որտեղ  այցելուները ցանկության դեպքում կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, ուղեկցորդի ծառայություններ,  գիշերակացի եւ սնվելու հնարավորություն:

Այս մասին «Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի  (WWF Armenia) «Ընձառյուծի պահպանությունը հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը:

«Թռչնադիտարկողների, վայրի բնության եւ  քայլարշավի սիրահարների համար նմանատիպ վայրերը գրավիչ են, եւ որպեսզի նրանք ունենան գիշերակացի հնարավորություն, բայց միեւնույն ժամանակ չխաթարվի կենդանիների տեղաշարժը եւ վայրի բնությունը այցելուների կենտրոնը գտնվում է արգելոցի մուտքի մոտ: Արգելոցն առաջին կարգի պահպանվող տարածք է եւ այստեղ մարդու գործունեությունը արգելված է»,-ընդգծեց Արսեն Գասպարյանը:

«Խոսրով» տեղամասի կենտրոնն ունի կեցության համար բոլոր հարմարությունները եւ միաժամանակ կարող է ընդունել 17 մարդու:

Ինչպես ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խոսրով» տեղամասի պետ Հրաչիկ Դանիելյանը, կենտրոնում  նաեւ դասընթացներ ու շրջայցեր են կազմակերպվում ուսանողների եւ աշակերտների համար:

 

 

The author

Ազա Սարգսյան

The author

Ժիրայր Ոսկանյան

Գրել մեկնաբանություն