Նորություններ

Never Stay Silent՝ Երբեք լուռ մի մնա. կայացավ «Խոստումը» ֆիլմի հայաստանյան փակ ցուցադրությունը

24 Ապրիլ 2017 / Կողմից Ազա Սարգսյան (author), Ժիրայր Ոսկանյան (photographer)
 (Նկար: )

Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 24-ին կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ  ցուցադրությունը` հայերեն կրկնօրինակմամբ: 

Ֆիլմի հայերեն կրկնօրինակումն իրականացրել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը: Կրկնօրինակմանը մասնակցել են Կարինե Ջանջուղազյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լեւոնյանը, Սամվել Թոփալյանը եւ այլ դերասաններ:

 «Խոստումը» Ֆիլմ է սիրո մասին, որի դեպքերը ծավալվում են  Հայոց ցեղասպանության օրերին:

 

Հայ բարերար Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության կողմից ստեղծված ֆիլմի ռեժիսորը  Ռուանդայում  թութսիների  ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր, օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջն է:

 Գլխավոր դերերում նկարահանվել են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը: Ֆիլմի երաժշտության հեղինակը  «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է: Հոլիվուդյան ֆիլմում հնչում է Կոմիտասի պատարագից մի հատված` «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետի կատարմամբ: 

 «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընգծեց, որ ֆիլմ առանձնանում է հայի պարքարող տեսակի ներկայացմամբ:

Շուրջ  100 միլիոն դոլար բյուջեով ֆիլմն արդեն ցուցադրվել է Լոնդոնում, Վատիկանում, Մոսկվայում և Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում:

Ֆիլմին անդրադարձ են կատարել «Լոս Անջելես թայմս»-ը, «Թայմ»-ը, «Հոլիվուդ ռեպորթեր»-ը, «Նյու Յորք թայմսը»,  «Հաֆինգթոն փոսթը»,  CBS-ը, «Դեյլի մեյլը»-ը, «Վաշինգթոն պոսթը» եւ այլ պարբերականներ:

 

Never stay silent` Երբեք լուռ մի մնա Ֆեյսբուքյան էջում «Խոստումը»  ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Ջորջ Քլունին, Ջենիֆեր Լոպեսը, Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Գեյվին Նյուսոմը եւ այլք:

 

Սոցցանցերում ֆիլմի հետ կապված տեղեկատվությունը տարածվում է #KeepThePromise հեշթեգով:

 

«Խոստումը» Հայաստանում կցուցադրվի  ապրիլի 27-ից:

The author

Ազա Սարգսյան

The author

Ժիրայր Ոսկանյան

Գրել մեկնաբանություն