Նորություններ

Voskanyan's -ը մուտք է գործում մոսկովյան շուկա

04 Դեկտեմբեր 2016 / Կողմից Ազա Սարգսյան (author)
 (Նկար: )

 

Մոսկվայի Գոլդեն Փելես համալիրում արդեն 3-րդ անգամ  անցկացվեց «Arm Fashion Day» նորաձեւության ցուցադրությունը: Այս անգամ ցուցադրությանը մասնակցում էր 15 դիզայներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Լիբանանից: Միջոցառումը կազմակերպել էր մեր հայրենակցուհի Նաիրա Նիազյանը: 

«Իմ պատկերացմամբ՝ գեղեցկությունը բազմակողմանի հասկացություն է: Ես այն տեսնում եմ ամենուր եւ ջանում եմ բացահայտել մյուսների համար «Arm Fashion Day» -ի ձեւաչափով՝ ինչն արվում է ոչ միայն տաղանդավոր դիզայներների հավաքածուների ցուցադրությամբ, այլ նաեւ պարի, երաժշտության, գեղանկարչության, ոսկերչական ու արծաթագործական զարդերի, ֆլորիստիկայի, կոսմետիկայի միջոցով:

Ինձ համար մեծ հաճույք էր  տաղանդավոր դիզայներների աշխատանքները մեկ բեմում համախմբելը: Չնայած նրանց ոճային, տարիքային եւ փորձառության  տարբերություններին՝ բոլորը համախմբված  էին աշխատում, մեկը մյուսին աջակցելով, ինչի շնորհիվ ցուցադրությունը մի շնչով անցավ»,- ռադիո Ազալիայի հետ զրույցում ընդգծեց «Arm Fashion Day»-ի կազմակերպիչ  Նաիրա Նիազյանը՝ հավելելով, որ  իրենց նպատակը  հայկական նորաձեւության ճանաչելիության բարձրացումն ու այն միջազգային ասպարեզ հանելն է:

Նաիրա Նիազյանի  հատուկ հրավերով «Arm Fashion Day 2016»-ին մասնակցեց Voskanyan's ապրանքանիշը՝ ձեռագործ արծաթյա զարդերի Գառնի հավաքածուով:

 

«Շատ եմ կարևորում նման միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս ներկայանալ ավելի լայն զանգվածներին, նոր ծանոթություններ ու գործարար կապեր հաստատել: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչ Նաիրա Նիազյանին՝ ինձ, որպես սկսնակ դիզայներ, նկատելու եւ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:,- Ռադիո Ազալիայի հետ զրույցում ասաց  Voskanyan's  բրենդի հիմնադիր, հեռուստառադիո հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը՝ հավելելով, որ միջոցառումը նոր համագործակցություններ հաստատելու լայն հնարավորություն է տալիս եւ ցուցադրությունից հետո շահավետ համագործակցության մի քանի առաջարկ է  ստացել, ինչի արդյունքում շատ շուտով  Voskanyan's-ը  հասանելի կլինի նաեւ մոսկվաբնակների համար:

«Բացի այդ՝ Նաիրայի հետ համատեղ մի բացառիկ նախագիծ ենք պատրաստում, որի նմանը դեռ չի եղել, սակայն դեռ փակագծերը չեմ բացի: Ուղղակի կասեմ, որ մեծ անակնկալ կլինի հայկական արվեստի ու պատմության սիրահարների համար: Անդրադառնալու ենք մի թեմայի, որը մինչ օրս փակ է եղել, գրեթե չուսումնասիրված թե պատմության եւ թե արվեստի տեսանկյունից»,- մեզ ինտրիգի ենթարկեց երիտասարդ դիզայները՝ ոչ մի կերպ չբացելով առաջիկայում սպասվող համագործակցության գաղտնիքը: 

The author

Ազա Սարգսյան

Գրել մեկնաբանություն