Նորություններ

Կանգնեցրե՛ք Ալիեւին. դերասան Մկրտիչ Արզումանյանը` ԵԱՀԿ-ին

14 Ապրիլ 2016 / Կողմից
 (Նկար: )

Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր  Facebook-յան էջում գրում է. 

«ԵԱՀԿ-ի հարգելի անդամներ,

Իմ անունը Մկրտիչ է, ես հայ եմ:

Լեռնային Ղարաբաղի իմ եղբայրներն ու քույրերը մոտ երկու տասնամյակ ապրել են խաղաղության մեջ:

Նրանք ստեղծել են դեմոկրատ ազգ, որով հպարտանում են:

12-ամյա Վաղինակը Լեռնային Ղարաբաղից էր (հայտնի է նաեւ, որպես Արցախ): Նա եւ նրա եղբայրը դպրոցի ճանապարհին էին, երբ  տղան զոհվեց ադրբեջանական բանակի հրթիռահրետակոծության հետեւանքով: Նրա եղբայրն ու ընկերը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոչ մի երեխա չպետք է զոհվի դպրոց գնալիս` ուսում եւ լավ ապագա ստանալու ճանապարհին: Ոչ մի բանակ իրավասու չէ սպանել անմեղ մարդկանց եւ ոչնչացնել նրանց բնակավայրերը, դպրոցներն ու գյուղերը: Ադրբեջանական բանակը պատերազմական  հանցագործություններ է գործում` տարածելով ռասսայական եւ կրոնական ատելություն եւ թշնամանք: Սա, միանշանակ, անընդունելի է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների հանցագործ քայլերը եւ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիեւին եւ ասեք ոչ ռասիզմին:

#SayNoToRacism #StopAliyev

Հարգանքներով` Մկրտիչ Արզումանյան` դերասան»

Թարգմանությունը՝ news.am-ի:

 

Գրել մեկնաբանություն