Նորություններ

Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով

23 Նոյեմբեր 2015 / Կողմից Aza Sargsyan (author)
 (Նկար: )

Երեւանի Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն առաջարկում է Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով: 

«Սիրելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ,

Քանի որ այսօր ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է, ուզում եմ կիսվել ձեր հետ և ձեր կարծիքը լսել վաղուցվա մտադրությանս վերաբերյալ:

Առաջիկա օրերին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ եմ ներկայացնելու Ավագանու որոշման մի նախագիծ, որով Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանելու է մեր հերոսի` Լեոնիդի անվամբ:

Հ.Գ. Նորանկախ Հայաստանում ինչպես Լենինի արձանը վերացվեց, այնպես էլ Լենինի անվան հետ կապված մյուս հուշերը պետք է թողենք պատմության գրկում:

Լեոնիդ Ազգալդյանի` «Սա Հայաստանն է և վերջ»-ը պետք է ծածանվի նաև ներկայիս Լենինգրադյան փողոցում:

Ծնունդդ շնորհավոր, մե՛ծ հայորդի»,-նշված է Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջի հանրագրում:

+ VIEW PROFILE

The author

Aza Sargsyan

3 Մեկնաբանություն

Ունե՞ք ասելիք + Թողնել մեկնաբանություն

  1. Արտյոմ Հովսեփյան (Անանուն)

    Իսկ ինչու" չսկսել Կիևյան փողոցից, առավել ևս որ ուկրաինացիներ ակնհայտ միշտ պաշտպանում են ազերիներին սկսած դիպւկահարներին և օդաչուներին Արցախում մեր զորամիավորներին դեմ պայքարողղ, վերջացրած ներկա իրենց նախագահի հայտարարություններով

    2 Տարիներ Անց
  2. Պետրոսյան (Անանուն)

    Կը երկրորդեմ 100%, նամանաւանդ որ Ռուսերը նոյնիսկ Լենինգրադ քաղաքի անունը վերադարձուցուցած են իրենց ազգային իսկական անունով՝ ՍանտՊետերսբուրկ...: Մեզ՝ մեր ազգայինն է պէտք ու վերջ, ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՈՒ ՎԵՐՋ:

    2 Տարիներ Անց
  3. Ruben (Անանուն)

    Bravo

    2 Տարիներ Անց

Գրել մեկնաբանություն